fbpx
Հայաստան

Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է հակատանկային արկ

Հունիսի 12-ին՝ ժամը 21:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ «Որսորդական» հոթելի մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Պարզվել է, որ «Որսորդական» հոթելի մոտակայքում հայտնաբերվածը 120 մմ, կոռոզիայի ենթարկված հակատանկային արկ է, որը սակրավորների կողմից տեղափոխվել է Մարշալ Հ․ Բաղրամյանի անվան զորավարժարան՝ հետագա ոչնչացման համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ