fbpx
Սպորտ

Նուրմագոմեդովը ռևանշի հնարավորություն է տվել Մաքգրեգորին

UFC չեմպիոն, խառը մենամարտերի ռուս մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովը ռևանշի հնարավորություն է տվել իռլանդացի մարզիկ, նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորին: Այնուամենայնից նա ընդգծել է, որ իռլանդացին նախ պետք է վաստակի ռևանշը:

«Մաքգրեգորը պետք է վաստակի ռևանշը: Դա տեղի կունենա, բայց հիմա ես հետաքրքրված չեմ մենամարտով: Եթե նոր բան եք ուզում, արժանացե՛ք դրան: Բայց միայն Դանա Ուայթն է որոշումներ կայացնում: Ես չեմպիոն եմ, նրանք պետք է լսեն ինձ: Հիմա հերթի մեջ են Թոնի Ֆերգյուսոնն ու Դասթին Պորյեն», – ասել է Նուրմագոմեդովը։ Այս մասին տեղեկացնում է BT Sport-ը:

Նուրմագոմեդովն ու Մաքգրեգորը 2018-ի հոկտեմբերին Լաս Վեգասում հանդիպեցին օկտագոնի շրջանակում: Մենամարտն ավարտվեց ռուս մարզիկի հաղթանակով: Մենամարտից հետո զանգվածային ծեծկռտուք էր սկսվել Խաբիբի թիմակիցների մասնակցությամբ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ