fbpx
Աշխարհ

Նուրսուլթան Նազարբաևը պատվավոր սենատորի կոչում է ստացել

Այսօր Ղազախստանի նորանշանակ նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Նուրսուլթան Նազարբաևը պետք է ստանա Ղազախստանի պատվավոր սենատորի կոչում.

«Որպես Սենատի նախկին խոսնակ` անհրաժեշտ եմ համարում Նազարբաևին շնորհել պատվավոր սենատորի կոչում: Նազարբաևը պետք է մնա ցմահ Ելբասի և ժողովրդի հայր»:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր իր հրաժարականի մասին:
«Ես որոշում եմ կայացրել դադարեցնել նախագահի իմ լիազորությունները: Արդեն 30 տարի է, ինչ ես զբաղեցնում եմ այս ամենաբարձր պաշտոնը: Ժողովուրդն ինձ հնարավորություն է տվել լինել անկախ Ղազախստանի ամենից առաջին նախագահը»,- ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ