fbpx
Իրավական
16:00 29/02/2020

Նույնիսկ ամենափոքր գյուղական համայնքներում պետք է լինի պարեկային ոստիկանություն․ Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ոստիկանության կողմից նոր մեթոդներով հասարակական անվտանգության ապահովումը կբերի նաև հասարակական ընկալումների փոփոխություն:

Բոլոր համայնքներում` այդ թվում նույնիսկ ամենափոքր գյուղական համայնքներում պետք է լինի պարեկային ոստիկանություն, և քաղաքացին ամենադրական իմաստով պետք է շոշափի տվյալ ինստիտուտի դրական կողմերը:

Հիմա եկեք հասկանանք արդյոք հնարավոր է այսօրվա ոստիկանության կադրային բազայի վրա ստեղծել նմանատիպ ոստիկանություն, որը իր գործառույթները կիրականացնի քաղաքացիական բարձր գիտակցությամբ, իհարկե պատասխանը միանշանակ բացասկան է, որովհետև քաղաքական կեղծիքների մեջ եփված կադրերը, երբեք չեն կարող պարկեշտ կենսագործնեության մեջ տեղավորվել, դրա համար էլ կոնկրետ այս համակարգում բարեփոխումների գործընթացը պետք է սկսվի կադրային փոփոխությունների միջոցով:

Հավատացեք, որ այդ համակարգի հետ կապ չունեցող քսան-երեսուն տարեկան երիտասարդները, որոշակի պատրաստություն անցնելու դեպքում, շատ ավելի բարձր որակի ծառայութուն կմատուցեն, քան այսօրվա համակարգում գործող ոստիկանները, որոնց մեծ մասը սովետական ժամանակների միջին վիճակագրության միլիցիոների հոգեբանությամբ են գործել ու գործում…

ԱԺ-ում պետք է անցկացվեն խորհրդարանական լսումներ, և այս հարցը պետք է դառնա ամենահիմնական անելիքներից մեկը: Չի կարելի դանդաղել, և թույլ տալ, որ 21-րդ դարում մենք նման մակարդակի ոստիկանական ծառայություն ունենանք, որին չեն վստահում ոչ մեկը:

Բոլորս էլ գիտենք, որ գողականությունը զարգացում է ապրել ու ապրում, որովհետև հայաստանցի պատանիները երբեք սեփական անձի արժանապատիվ անվտանգության ապահովումը չեն գտել օրենքների ու օրենքները կատարող մարմինների շրջանականերում, փոխարենը հանրային կոնֆլիկտների հաղթահարման հիմնական միջոցը եղել է գողական կոդեքսներն ու դրանց կրողները: Ահա հենց այս հասարակական հակադրությունն է, որ երիտասարդների մեծ մասին դուրս է դնում քաղաքացիական պարատավորությունների ու դրանից բխող պատկերացումերի շրջանակներից, և որտեղ խախտվում են համակեցության բոլոր գրված ու չգրված կանոնները:

Հարգելի իշխանություններ ջան, եթե ցանկանում եք, որ քրեական ենթամշակույթ կոչվածը նահանջ ապրի, ապա պետք է համարձակորեն գնաք ոստիկանական համակարգում լրջագույն փոփոխություններ իրականացնելու ճանապարհով, իսկ դա միայն հնարավոր կլինի այն դեպքում, երբ տվյալ համակարգը կղեկավարի քաղաքական խարիզմա ու գիտելիքներ ունեցող մեկը:

Արագացրեք ու անցեք գործի, որովհետև եթե դուք ձեզ համարում եք հեղափոխական իշխանություն, ապա ձեզ պահեք այդ տրամաբանության մեջ, եթե ոչ, ապա ձեր քաղաքական խոսքը մի կառուցեք հեղափոխական հռետորաբանությամբ»:

Ոստիկանության կողմից նոր մեթոդներով հասարակական անվտանգության ապահովումը կբերի նաև հասարակական ընկալումների…

Geplaatst door Գագիկ Քամալյան op Zaterdag 29 februari 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ