Խորհրդարան
10:40 07/12/2019

Նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ նման բան չի եղել․ Գևորգ Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ից գործուղղված պատվիրակությունների կազմին և նշում, որ 77 պատվիրակությունների կազմում ընդդիմության ներկայացուցիչներ ընդգրկված չեն եղել:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Մեծամասնություն կազմող «Իմ Քայլը» դաշինքն ամենաբարձր մակարդակով խոսում է ժողովրդավարությունից, բայց 2019 թվականի ընթացքում գործուղման մեկնած 77 պատվիրակության կազմում ընդդիմության ներկայացուցիչներ ընդգրկված չեն եղել։

Պարոնայք և տիկնայք, նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ նման բան չի եղել»։

Գրառման մեջ Գորգիսյանը մանրամասնորեն ներկայացրել է թվով 77 գործուղումնրի անդամներին, տվյալ գործուղման ժամանակահատվածը և վայրը:

Մեծամասնություն կազմող «Իմ Քայլ» դաշինքն ամենաբարձր մակարդակով խոսում է ժողովրդավարությունից, բայց 2019 թվականի…

Geplaatst door Gevorg Gorgisyan op Vrijdag 6 december 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ