fbpx
Սպորտ

17:32 17/6/2019

Նույնիսկ Տոնգայի հավաքականը կարող է հաղթել մեզ. Մարադոնա

Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, անդրադառնալով ֆուտբոլի Ամերիկայի Գավաթի խաղարկության՝ Կոլումբիայի հետ խաղում ազգային թիմի 0-2 հաշվով կրած պարտությունը, ասել է.

«Հասկանում եք, նույնիսկ Տոնգայի հավաքականը կարող է հաղթել մեզ։ Գոյություն ունի թիմի հեղինակություն, որը մենք ստեղծել ենք և պետք է պահենք»:

Մարադոնան հավելել է, որ Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը դու պետք է զգաս քո մոր պես:

Տոնգայի թագավորությունը գտնվում է Օվկիանիայում, նրա տարածքում բնակվում է 103 252 մարդ: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում այդ երկրի հավաքականը 206-րդ տեղում է ։

Վերեվ