fbpx
Ժամանց

Պելագեիի ամուսինը մտադիր է դատարանի միջնորդությամբ նվազեցնել ալիմենտի գումարը

Երգչուհի Պելագեիի նախկին ամուսինը` Իվան Տելեգինը, դիմել է դատարան՝ իրենց դստեր՝ Թաիսիայի ալիմենտի չափը նվազեցնելու խնդրանքով, հայտնում է Пятый канал-ը։

«Հայց է ստացվել`ալիմենտի չափը ամսական աշխատավարձի և այլ եկամուտների 1/4-ից 1/6-ի նվազեցնելու մասին», – ասվում է Մոսկվայի դատարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Ալիմենտը կրճատելու պատճառներն անհայտ են։

Ավելի վաղ երգչուհին շահել էր դատը՝ նախկին ամուսնու՝ Իվան Տելեգինի դեմ։ Հոկեյիստը բողոք է ներկայացրել այն բանից հետո, երբ մայիսին պարտվել է համատեղ ունեցվածքի բաժանման դատական գործում:

Պելագեիի և Տելեգինի դուստրը ծնվել է 2017թվականին, որից երկու տարի անց զույգը բաժանվել է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ