fbpx
Էկո

Արփի լիճ և Դիլիջան ազգային պարկերին նվիրաբերել են թռչող անօդաչու սարք և պլանշետ

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ Կովկասի բնության հիմնադրամը «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերին նվիրաբերել է թռչող անօդաչու սարքի (դռոն) և պլանշետ, որը կօգնի անտառպահպանման ծառայությունների կատարելագործման, հսկողության և անտառների կառավարման արդյունավետության բարձրացման հարցում։

«Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Մուշեղ Մուրադյանի, «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար, «Հաղարծին» մասնաճյուղի պետ Արմեն Ղազարյանի և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի մասնակցությամբ տեղի է ունեցել նախարարության կազմում գործող երկու ՊՈԱԿ-ներին հատուկ տեխնիկայի նվիրատվության արարողություն։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին շրջակա միջավայրի պահպանության շնորհակալ գործում մշտական գործուն աջակցության համար։

«Անտառկառավարման արդյունավետության տեսանկյունից չափազանց կարևոր է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը։ Այս անօդաչու սարքերը հնարավորութույն կտան կանխարգելել և չեզոքացնել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների վրա մարդածին ազդեցությունը՝ ապօրինի ծառահատումներ, հրդեհներ և այլն»,-նշել է Մազմանյանը։

Շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցության երկարամյա և հաջողված փորձ ունի: Հայաստանում CNF-ն աշխատում է 2009 թվականից՝ օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին։

Կովկասի բնության հիմնադրամը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ 2021-2023 թվականների համար նշյալ ՊՈԱԿ-ներին պլանավորվում է հատկացնել մեկ միլիոն 920 հազար եվրո»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ