ՀՀ Կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի որոշումներով՝ պետությանը պատկանող տարածքներ են նվիրատվությամբ հանձնվել ՀՀ քաղաքացիներին։
Այս կապակցությամբ ոստիկանության կողմից իրականացվել են մի շարք գործողություններ։ Մասնավորապես, առանձնացվել են այդ ընտանիքների զբաղեցրած տարածքները, տրամադրվել են առանձին հասցեներ, կատարվել է բնակիչների հաշվառում։ Յուրաքանչյուր ընտանիքի կողմից զբաղեցրած տարածքների չափագրումներից հետո կատարվել է պետական գրանցում։
Հունիսի 24-ին 5 ընտանիքի հետ կնքվել են նվիրատվության պայմանագրեր։ Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում ևս 5 ընտանիքի հետ կնքելու նվիրատվության պայմանագրեր։
