fbpx
Սպորտ

Նյարդային, հոգեբանական խնդիրներ չունեմ. Կուրտուա

Մադրիդի «Ռեալի» ու Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան հերքել է այն խոսակցությունները, որ անհաջող խաղերից հետո հոգեբանական խնդիրներ ունի։ Եվրո-2020-ի որակավորման փուլի՝ Սան Մարինոյի հետ խաղում Կուրտուան Բելգիայի հավաքականի մեկնարկային կազմում էր։

«Գիտեմ՝ ինչ է նշանակում թոփ-մակարդակի խաղացող լինելը։ Շատ երջանիկ եմ, հոգեբանական ոչ մի խնդիր չունեմ։ Նյարդային չեմ։ Լրագրողները պետք է դադարեն նման բաներ գրել։ Դա իմ ու նման խնդիրներ ունեցող մարդկանց հանդեպ անհարգալից է։

«Ռեալի» երկրպագուները միշտ պահանջկոտ են, մենք դա գիտենք։ Ամեն ինչ կանեմ, որ նրանք ինձ նորից ծափահարեն։

Արդեն վերականգնվել եմ հիվանդությունից հետո, ինձ գերազանց եմ զգում՝ չնայած մի քանի կիլոգրամ եմ կորցրել»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ