fbpx
Աշխարհ

Նյու Դելիում ընդհարումների ժամանակ զոհվել է 32 մարդ

Քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու ֆոնին Նյու Դելիում փետրվարի 24-ից տեղի են ունենում զանգվածային անկարգություններ և ընդհարումներ։ Փետրվարի 27-ի տվյալներով արդեն կա  32 զոհ, տեղեկացնում է ՝  NDTV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի հաղորդմամբ 200 մարդ վիրավորվել է, տուժածների թվում կան երեխաներ: Հնդկաստանի մայրաքաղաքի ոստիկանությունը 16 մարդու է ձերբակալել փետրվարի 24-ին սկսված զանգվածային անկարգությունների գործով: Իսկ ընդդիմությունը պահանջել է ներքին գործերի նախարար Ամիտ Շահի հրաժարականը  «անկարգություներին դիմակայելու անկարողության» պատճառով։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի օրենքի նոր խմբագրումը, որն արդեն գործում է, նախատեսում է Հնդկաստանի քաղաքացիության պարզեցված տրամադրում Հարավային Ասիայի ոչ մուսուլման մի քանի երկրների, եթե նրանք հալածվում են իրենց երկրում։ Բայց քանի որ օրենքը գործելու է միայն Պարսկաստանի,Աֆղանստանի և Բանգլադեշի քաղաքացիների վրա, այն հարուցել է հնդիկ մուսուլմաների դժգոհությունը։ Ըստ նրանց այս օրենքը խախտում է Սահմանադրությամբ հռչակված անկախությունը՝ անկախ կրոնից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ