«13WHAM»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքում, որտեղ բողոքի ակցիաներ են, ոստիկանությունը տեղեկացրել էր հրաձգության և մի քանի զոհի մասին։ Դեպքը եղել է սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան։
Կրակոցների զոհ է դարձել 2 մարդ, 14-ը վիրավորվել է: Հրաձգության զոհ են դարձել 18-22 տարեկան տղամարդ ու կին:
Բողոքի ցույցերը սկսվել են Ռոչեսթերում աֆրոամերիկացի Դենիել Պրուդի մահից հետո: Ձերբակալության ընթացքում ոստիկանությունը պարկ է հագցրել տղամարդու գլխին և շուրջ 2 րոպե սեղմած պահել ասֆալտին, ինչի հետևանքով նա խեղդվել է:
