Մշակույթ

Նյու Յորքի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի Փարաջանովի 3 վավերագրական ֆիլմերը

Նյու Յորքի 57-րդ միջազգային կինոփառատոնի (NYFF, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 13-ը) «Վերածնունդ» ծրագրում կցուցադրվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Fixafilm լեհական ընկերության շնորհիվ վերականգնված Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե) կարճամետրաժ ֆիլմը։ Փարաջանովյան կինոյի սիրահարները նյույորքյան փառատոնում հնարվորություն կունենան դիտելու Վարպետի երեք վավերագրական կարճամետրաժները՝ «Եռաֆիլմ» խորագրով․ «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10 րոպե), «Կիևյան որմնանկարներ» (1966թ․,20 ր․) և («Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1986թ․,25 ր․)։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից ։

Ընդամենը մեկ տարվա ընթացքում վերականգնված «Հակոբ Հովնաթանյանը» հաջողությամբ ներկայացվել է միջազգային կինոփառատոներում, ֆորումներում, ինչպես նաև աշխարհի հայտնի թանգարաններում և պատկերասրահներում՝

1․ Թելուրիդի միջազգային կինոփառատոն, ԱՄՆ, 2018
2. ICA կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոն, Լոնդոն, 2018
3. BOZAR արվեստի կենտրոն, Բրյուսել, 2018
4. Ռոտերդամի միջազգային կինոփառատոն, Նիդերլանդներ, 2019
5. Pera թանգարան, Ստամբուլ, 2019
6. Ազգային պատկերասրահ, Լոնդոն, 2019
7. Close Up կենտրոն , Լոնդոն, 2019
8. Մոսկվայի Տարկովսկու անվան կինոփառատոն, 2019։

Ֆիլմի նկատմամբ հետաքրքրություն դեռևս մեծ է, ստացվել են բազմաթիվ այլ հրավերներ, որոնք դեռևս քննարկման փուլում են։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ