fbpx
Աշխարհ

Նյու Յորքը մինչև 2100 թվականը ջրասույզ կլինի

Սառցադաշտերի հալվելու պատճառով համաշխարհային օվկիանոսը կարող է մինչև 2100 թվականը 2 մ բարձրանալ և դա առափնյա քաղաքների, այդ թվում Նյու Յորքի ջրածածկ լինելու պատճառ կդառնա:

Առաջատար փորձագետները պնդում են, որ գլոբալ տաքացման պատճառով ծովերի մակարդակի բարձրացմանը զուգընթաց վատագույն դեպքում ԱՄՆ-ի առափնյա քաղաքների մեծ մասը արդեն հարյուրամյակի վերջում կարող է ամբողջությամբ անհետանալ:

Եթե կլիմայի փոփոխությունները չհաջողվի վերահսկել, ծովի մակարդակը 2 մետր կբարձրանա։ Այսպիսի եզրակացության է եկել 22 առաջատար գիտնականներից կազմված խումբը՝ օգտագործելով աշխարհի բևեռային շրջաններում սառույցի հալումը չափելու նոր մեթոդները:

Ծովի մակարդակի բարձրացման հիմնական պատճառ կլինի Գրենլանդիայում և Անտարկտիդայում հսկա սառցաշերտերի շարունակական հալումը:

New Scientist-ի տվյալներով, նոր արդյունքները կրկնակի գերազանցում են ՄԱԿ-ի՝ Կլիմայի հարցով փորձագիտական խմբի վերջին հիմնական զեկույցում ներկայացված վերին սահմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ