Աշխարհ
00:00 18/12/2019

Օբաման նշել է, որ կանայք ավելի լավ պաշտոնյաներ կարող են լինել, քան տղամարդիկ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման ղեկավար պաշտոններ զբաղեցնող տարեց տղամարդկանց մեղադրել է քաղաքական խնդիրներ ստեղծելու մեջ: Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Միացյալ Նահանգների նախկին ղեկավարը պատմել է այն բացասական արդյունքների մասին, որոնք առաջանում են քաղաքական գործիչների տարիքի պատճառով:

«Եթե դուք նայեք աշխարհին և դիտարկեք խնդիրները, ապա կտեսնեք, որ դրանք՝ որպես կանոն ծեր մարդկանց, որպես կանոն, տղամարդկանց ղեկավարման արդյունքն են, որոնք չեն զիջում ճանապարհը»,-հայտարարել է Օբաման:

Նրա կարծիքով, եթե կանայք ղեկավարեին աշխարհի բոլոր երկրները, ապա կենսամակարդակի և ընդհանրապես բոլոր արդյունքների ընդհանուր բարելավում կնկատվեր:

«Կանայք տղամարդկանցից միանշանակավ լավն են, թեև նրանք էլ իդեալական չեն»,-ընդգծել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ