fbpx
Աշխարհ

Օբամաները հաղթում են Թրամփներին Ամերիկայի ամենասիրված մարդկանց ցանկում

Միշել Օբաման Գելափի կողմից անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է ամերիկացիների կողմից ամենասիրված կինը: Առաջին անգամն է այս 17 տարվա ընթացքում, որ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը չի գլխավորում այս ցանկը:

Գելափի ամենամյա հարցումն անց է կացվել դեկտեմբերի 3-12-ը շուրջ 1025 ամերիկացի երիտասարդների շրջանում: Ըստ հարցման, նրանք պիտի պատասխանեին, թե ամբողջ աշխարհում որ տղամարդուն կամ կնոջն են ամենաշատը համակրում:

Նախկին նախագահ Բարաք Օբաման ամենաշատ սիրված մարդն է և գլխավորում է այս ցանկն արդեն 11 տարի՝ հաղթելով ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին, ով ցուցակում երկրորդն է: Նշված է նաև, որ Թրամփին հիմնականում նախընտրում էին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, իսկ Օբամային՝ դեմոկրատական:

Ցանկում են նաև նախկին նախագահ Ջորջ Բուշը և Բիլ Քլինթոնը, բիզնեսմեն Բիլ Գեյթսը և Էլոն Մասկը, Դալայ Լաման, Ջո Բիդեն և այլն:

Իսկ կանանց ցանկում Ուինֆրի Օփրան երկրորդն է: Եռյակը եզրափակում էր Քլինթոնը: Առաջին տիկին Մելանիա Թրամփը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Ցանկուն են նաև Էլիզաբեթ թագուհին, Գերմանիայի կանցլեր Անգելա ՄԵրկելը և ալն:

Աղբյուրը՝ Bloomberg

Թարգմանությունը՝ Azat TV

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ