fbpx
Սպորտ

Օբամեյանգը կարող է տեղափոխվել Չինաստան

Պիեռ Էմերիկ Օբամեյանգն ակումբը փոխելու հնարավորություն ունի:

Օբամեյանգը երկու շահավետ առաջարկ ունի Չինաստանից: «Գուանչժոու Էվենգրանդ» և «Շանհայ Տելեյս» ակումբները  շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձով պայմանագիր են առաջարկում նրան:

Օբամեյանգը կարող է դիտարկել «Արսենալի» շարքերը լքելու տարբերակը, քանի որ թիմին  չի հաջողվել Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել: Այս մասին հաղորդում է The Times-ը:

Նշենք, որ Օբամեյանգը ԱՊԼ-ի ավարտված խաղարկությունում   դարձել է 22 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ