fbpx
Իրավական

«Զվարթնոց» օդանավակայանում տաքսիստները վիճել են ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հուլիսի 30-ի լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում երկու տղամարդ, որոնք տաքսի են վարում, վիճել են իրար հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ՝ անհանգստություն պատճառելով տարածքում գտնվող անձանց։ Նախնական տվյալներով՝ վեճի պատճառը ուղևոր փոխադրելու հարցն է եղել։ Միջադեպի ընթացքում նրանցից մեկը բռնունցքով հարվածել է մյուսի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզել են միջադեպի մասնակիցների ինքնությունը և մարմնական վնասվածք հասցնողին հայտնաբերել ու բերման ենթարկել բաժին։

Նա տվել է խոստովանական բացատրություն։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ