Մարտի 23-ը Օդերևութաբանի համաշխարհային օրն է, Facebook-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Շնորհավորում եմ իմ բոլոր կոլեգաներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում եմ նրանց քաջ առողջություն, նորանոր հաջողություններ աշխատանքային բնագավառում:
Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը, մեր կանխատեսումները լինեն միայն բարենպաստ օդերևութաբանական երևույթների վերաբերյալ, իսկ եթե նույնիսկ լինեն վատ կանխատեսումներ, թող դրանք չարդարանան», – գրել է Սուրենյանը:
ՀՄԿ-ն էլ իր հերթին Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է, թե ինչի համար են աշխարհին անհրաժեշտ օդերևութաբանները։
https://www.facebook.com/gagik.surenyan/posts/4074875955908956?__cft__%5B0%5D=AZWM4x2phR5M-o5VXu94_yq3_dfGWYKZg-ab8yDI4pRMJ0lh1fPOB9V6eyI3JXUrovnN5Eqg_mpsKz4QX07-wgkBLdUg63uVnEzkfkjl-eAkAJnG89k1R5SB7hNTSFba-pp9UrjOUMc5JnXmRWHf13NASOgR0CimTihpj6bfXGddGA&__tn__=%2CO%2CP-R