Օդեսայի նավահանգստում գիշերն ուժգին հրդեհ է բռնկվել, վնասվել են կարևոր ենթակառուցվածքները։ Այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գումենյուկը։
«Հրդեհ է բռնկվել նավահանգստի ենթակառուցվածքում: Այս անգամ տուժել է Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքը»,-մեջբերում է նրա խոսքերը «Ուկրաինսկա պրավդան»
Գումենյուկի խոսքով՝ հրդեհը մարվել է։
Գիշերը ողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։ Տեղեկություններ են ստացվել Վիննիցայի, Ժիտոմիրի, Կիևի, Կիրովոգրադի, Լվովի, Օդեսայի, Պոլտավայի և Խմելնիցկի շրջաններում պայթյունների մասին։ Կիևի Սվյատոշինսկի թաղամասում պայթյունների հետևանքով հրդեհ է բռնկվել:
