fbpx
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 16-ին, 18-ի կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։ Հուլիսի 17-ին, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 16-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Հուլիսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ .

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.00C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 13.90C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.20C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ