Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են ԱԻՆ-ից:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։