fbpx
Հասարակություն

13:10 10/10/2019

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 10-11-ը, 12-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 10-11-ը, 12-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 12-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։

Վերեվ