fbpx
Տեսանյութեր

Զախարովան խոսել է Արցախում «Գորշ գայլեր» կազմակերպության մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ընդգծել է, որ Ռուսաստանը տվյալներ չունի այն մասին, որ «Գորշ գայլեր» կազմակերպությունը պատրաստվում է ինչ-որ նախագծեր իրականացնել Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես Շուշի քաղաքում։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի և սույն թվականի հունվարի 11-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղը հավաքական ջանքերով վերադառնում է խաղաղ կյանք, և դրա համար անհրաժեշտ է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ հարևան բոլոր երկրները գործեն միասնական դիրքերից և աջակցեն տարածաշրջանի տարածքում ապրող բոլոր ժողովուրդների միջև երկխոսության հաստատմանը, օգնեն տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, ապահովեն պատմական և մշակութային հուշարձանների պահպանությունը», – ասել է Զախարովան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ