fbpx
Առողջապահություն

Բրինձը և օգտակար հատկությունները

Բրինձը պարունակում է մարգանեց, երկաթ, պղինձ, սելեն և ցինկ, նաև տեսողությունը և նյարդային համակարգի վիճակը լավացնող վիտամիններ` B1-0,08 մգ, B2-0,04, B5-0,4, PP-1,6, B6-0,18, բիոտին-3,5 մկգ, B9-19 մկգ, քոլին-78 մգ։ Պարունակում է ուղեղի գործունեությունը խթանող լեցիտին, արյան ճնշումը կարգավորող գամմա-ամինաճարպային թթու, աղիների աշխատանքին նպաստող շաքարային նյութ։ Միջուկում կա բուսական յուղ, վիտամին E-ի պարունակությունը 100 գ հումքի մեջ` 0,45 մգ է։ Բրնձի 100 գ կալորիականությունը տատանվում է 300-360 կկալ սահմաններում, եփվածինը` 106-119։ Վիտամինները` առավել լավագույն չափով (մոտ 80 տոկոս) պահպանվում են շոգեխաշման միջոցով մշակված բրնձում, դեղնավուն է և թափանցիկ, եփելիս` սպիտակում է։

Հնդիկ բժիշկները խորհուրդ են տալիս ուտել բրինձը շաքարի, մեղրի կամ կաթի հետ։ Նորվեգացիներն օգտագործում են որպես հոգեկան վիճակը հավասարակշռող միջոց։ Ամերիկացիները գտնում են, որ բույսը անհրաժեշտ է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար։ Տիբեթի հին դեղատոմսերում առաջարկում են որպես օրգանիզմը, հատկապես` հոդերը մաքրող միջոց։ Չինաստանում ընդունված է վաղ առավոտյան ուտել հում հատիկ, ընդ որում, ճիշտ այնքան, որքան ուտողի տարիքն է։ Համարվում է, որ դա օգտակար է երիկամներին և միզապարկին։ Բրինձը խորհուրդ է տրվում ծանր հիվանդություններից ապաքինվող հիվանդներին` շիլայի ձեւով։

Աղեստամոքսային հիվանդությունների և ստամոքսի խանգարման դեպքում խորհուրդ է տրվում եփուկը։

Հակացուցված է շաքարային դիաբետի, գիրության, քրոնիկ փորկապության, աղիների ծակծկոցի դեպքում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ