fbpx
Աշխարհ

09:00 18/9/2019

Օգտատերերը ծաղրել են Պորոշենկոյին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուկրաինայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն Facebook սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն ենթադրաբար քնած է Գերագույն ռադայի նիստի ժամանակ: Տեսանյութը Facebook-ում ծաղրի առիթ է դարձել:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է երկրի նախկին ղեկավարն աչքերը փակ նստած խորհրդարանի նիստի ժամանակ:

Ինչ-որ պահի Պորոշենկոն բացում է աչքերը, այնուհետև կոպերը նորից փակվում են: Օնիշչենկոն տեսանյութը հրապարակել է հետևյալ գրառմամբ՝ «Պետյան քնած է. քունը չի առնում, քանի որ օրուգիշեր մտածում է ագրեսորին զսպելու մասին»:

Այս դեպքը, սակայն, Պորոշենկոյին ծաղրի ենթարկելու առաջին դեպքը չէ: Հունվար ամսին Պորոշենկոյի մեկ այլ նկար, որտեղ երկրի նախկին ղեկավարը կանգնած է` կոստյումի «ոչ ճիշտ» դիրքով, համացանցում բուռն քննարկումների առիթ էր դարձել:

Վերեվ