fbpx
Հասարակություն

Ասֆալտապատվել են Օհանավան համայնքի ներհամայնքային ճանապարհները

Ինչպես հայտնել է Արագածոտնի մարզպետարանը, սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել են Օհանավան համայնքի շուրջ 3 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհները:

Ծրագրի արժեքը 49 միլիոն 500 հազար դրամ է, որի 30%-ը ՀՀ Կառավարությունն է համաֆինանսավորելու, 70%-ը կներդնի համայնքը:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ Կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ