fbpx
Խորհրդարան

Սեյրան Օհանյանը պահանջում է, որ գլխավոր դատախազը գա ԱԺ և բացատրություն տա

«Հայաստան» դաշինքից Սեյրան Օհանյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ պահանջում են, որպեսզի գլխավոր դատախազը ներկայանա Ազգային ժողով ու բացատրություն տա։

Օհանյանը, որպես դրա հիմնավորում, կրկին բերեց այն փաստարկը, թե, իբր, իրենց դաշինքից պատգամավոր ընտրված որոշ գործընկերներ, այդ թվում՝ Արմեն Չարչյանը, ապօրինաբար են կալանավորված ու նրանք ենթարկվում են քաղական բռնաճնշումների՝ ընդդիմադիր խոսքը և գործունեությունը սահմանափակելու նպատակով։

Պատգամավորն այս ամենում մեղադրեց իշխանությանը։

Հիշեցնենք, որ վերքաննիչ դատարանի որոշմամբ՝ բեկանվեց առաջին ատյանի դատարանի որոշումն ու Չարչյանը կալանավորվեց։ Վերջինս «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրենն է, ով առաջադրված էր «Հայաստան» դաշինքից ու ԲԿ-ի աշխատակիցների, ովքեր ընտրող են հանդիսանում, կամաարտահայտման վրա փորձում էր ազդել, ասելով, որ նրանք պետք է գնան և քվեարկեն այդ դաշինքի օգտին։ Սրա վերաբերյալ հրապարակվել է ձայնագրություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ