fbpx
Աշխարհ

Օկուպացիան չենք հանդուրժի. ցույց կկայանա Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ

Մայիսի 2-ին «Երիտասարդ լեյբորիստների» նախաձեռնությամբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց է տեղի ունենալու: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:

«Ալիևի ռեժիմը փորձում է ճեղքում մտցնել վրացի և ադրբեջանցի ժողովուրդների միջև. դրա վառ օրինակն է Անապատի վանքի տարածքի փակումը և վրացի հավատացյալների համար վանական համալիր մուտք գործելու արգելքի սահմանումը: Ադրբեջանական կողմը նաև ավելացրել է սահմանապահների թիվը, եթե նախկինում 2 մարդ էր կանգնում, այժմ նրանց թիվը հասել է 18-ի:

Այս ամենը տեղի է ունենում Սուրբ Զատկին զուգընթաց:

Նրանց քայլերը աղետալի են մեզ համար։ Լեյբորիստական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ցույց է կազմակերպում Ադրբեջանի դեսպանատան մոտ մայիսի 2-ին` ժամը 15:00-ին: Հասցեն` Վախթանգ Գորգասալի 4:

Մենք չենք համակերպվի օկուպացիային ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի կողմից»,- նշված է հայտարարության մեջ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ