fbpx
Քաղաքականություն

ԼՂ-ում պատերազմը հրահրել է Ադրբեջանը, և ընթանում է Թուրքիայի անթաքույց աջակցությամբ․ Օլանդ

Այսօր Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը ֆրանսահայերի կազմակերպած ակցիայի ժամանակ հայտնել է՝ այն, ինչ տեղի է ունենում, չի վերաբերում միայն Հայաստանին, այլև ամբողջ տարածաշրջանին ու ամբողջ աշխարհին:

«Տարիներ ի վեր ռազմական գործողություններ են տեղի ունեցել շփման գծում, բազմաթիվ զոհեր են եղել: Այսօր, սակայն, մենք այլևս չենք կարող խոսել շփման գծի երկայնքով լարվածության մասին, որը վերաբերում է զինծառայողներին: Մենք հիմա կանգնել ենք պատերազմի առաջ, այո, իսկական պատերազմի: Այդ պատերազմը հրահրվել է Ադրբեջանի կողմից: Այն ընթանում է Թուրքիայի անթաքույց աջակցությամբ ու ներգրավմամբ: Թուրքիան զենք է տրամադրել, նաև նյութական աջակցություն: Հիմա էլ փաստեր կան, որ սիրիական գրոհայիններն անցել են Թուրքիայով՝ մասնակցելու ԼՂ-ում տեղի ունեցող պատերազմին»,- ընդգծել է Օլանդը:

Նա նշել է, որ Ֆրանսիան պատասխանատվության իր բաժինն ունի, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է: Օլանդի խոսքով՝ Ֆրանսիան մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ պետք է Թուրքիային պարտադրեն վերջ տալ միջամտությանը, նաև միջազգային պատժամիջոցներ կիրառել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ