fbpx
Սպորտ

Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած մարզիկները կպահպանեն իրենց տեղը

Տեղի է ունեցել ՄՕԿ- ի հերթական տեսակոնֆերանսը։ Մասնակցել են հանձնաժողովների, միջազգային ֆեդերացիաների, ՎԱԴԱ–ի ներկայացուցիչներ։

ՄՕԿ-ի նախագահը տեսակոնֆերանսի մասնակիցներին հանգամանորեն տեղեկացրել է վերջին զարգացումների մասին։

Քննարկել են մարզիկներին հուզող բոլոր հարցերը, որոնք դրական լուծում են ստացել։

Խաղերի ուղեգիր նվաճած մարզիկները կպահպանեն իրենց տեղը։ «Օլիմպիական համերաշխություն» հանձնաժողովի ծրագրերը ուժի մեջ կմնան և կգործեն մինչև 2021թ․  Այդ ծրագրերում ընդգրկված են 185 ԱՕԿ – ների ավելի քան 1600 մարզիկ – մարզուհիների անուններ։

Աշխատանքներ են ընթանում նաև հեռուստահեռարձակողների և հովանավորների հետ։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ