Սպորտ
14:21 22/05/2020

Օլիմպիական խաղերը կչեղարկվեն, եթե այն չստացվի անցկացնել 2021-ին․ Բախ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը խոսել է Տոկիոյի օլիմպիական խաղերի հնարավոր չեղարկման մասին։ Հիշեցնենք, որ այն կորոնավիրուսի տարածման հետևանքով Տոկիո-2020-ը հետաձգվել էր և պետք է կայանա 2021 թվականին։

«Տոկիոյի օլիմպիական խաղերը, ամենայն հավանականությամբ, կչեղարկվեն, եթե հնարավոր չլինի այն անցկացնել 2021 թ․ ամռանը:

Անհնար է անընդհատ տեղափոխել մրցումները և մի քանի հազար մարդ աշխատող պահել կազմկոմիտեում։ Հնարավոր չէ նաև փոխել միջազգային ֆեդերացիաների ժամանակացույցը, մարզիկները պետք է ունենան որոշակիություն: Պետք է պատրաստ լինել տարբեր սցենարների, հույսով, որ խաղերն անցկացվելու են հաջորդ տարվա հուլիսին:

Այնուամենայնիվ, անվտանգ միջավայր ստեղծելու համար օլիմպիական խաղերի մասնակիցներին անհրաժեշտ կլինեն ապահովել լրացուցիչ առողջապահական միջոցառումներ։ Խաղերն անցկացնել առանց հանդիսականի , այն չէ, քանի որ օլիմպիական ոգին կազմված է աշխարհի տարբեր երկրների երկրպագուների միասնությունից», – Ասել է ՄՕԿ-ի նախագահը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ