Սպորտ

Որոշվել է ամառային օլիմպիական խաղերն անցկացնել փոքր ծավալով

« Տոկիո-2020 » կազմկոմիտեի գործադիր տնօրեն Թոշիրո Մուտոն հայտարարել է, որ 2021 թվականին տեղափոխված ամառային օլիմպիական խաղերը կկազմակերպվեն փոքր ծավալով ու կխրախուսվի պատվիրակությունների օպտիմալացման գաղափարը։

Նշվել է, որ ամենակարևորը միջացառումն անվտանգ ու պարզ անցկացնելն է։

Ինչ վերաբերվում է օլիմպիական ջահի փոխանցումավազքին, ապա այն կարող է մեկնարկել մարտին ու տևել 121 օր։ Այս որոշումը կարող է փոփոխության ենթարկվել հետագա քննարկումների ընթացքում։

Հայտարարվել է, որ Ճապոնիան շարունակելու է խորհրդակցությունները Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ