Սպորտ
22:30 29/01/2020

Օլիմպիական կրակը կբոցավառվի մարտի 12-ին

Տոկիոյի օլիմպիական խաղերի ջահի փոխանցավազքի որոշ փուլերում առաջին անգամ կօգտագործվի ջրածին, որը այրման ժամանակ չի արտանետում ածխաթթու գազ:

Ֆուկուսիմա և Աիթի նահանգների, ինչպես նաև օլիմպիական խաղերի մայրաքաղաք Տոկիոյի որոշ շրջաններով անցնող փոխանցավազքերում կօգտագործվի նմանօրինակ 500 ջահ: Մնացած փուլերում վազորդները միմյանց կփոխանցեն բնական գազով լիցքավորված ջահեր:

Օլիմպիական կրակը, որը կբոցառավի մարտի 12 –ին Հին Օլիմպիայում, կանցնի Ճապոնիայի 858 քաղաքների և գյուղերի տարածքով: Արարողակարգով առաջին մասը տեղի կունենա Հունաստանում ՝ մինչև մարտի 19-ը: Ջահը բոցավառելու պատիվը տրված է 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի չեմպիոն Միձուկի Նոգուտիին:

Խաղերի խորհրդանիշն այնուհետև հատուկ չվերթով կհասնի Ծագող արևի երկիր և մարտի 26-ից Ճապոնիայով «կսավառնի» 121 օր:

32 –րդ ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020 թվականի հուլիսի 24-ից ` օգոստոսի 9-ը:

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ