fbpx
Աշխարհ

Օմանը Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատում․ Օմանի ԱԳՆ

Օմանը հերքում է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Այս մասին հաղորդում է AFP-ը:

Օմանի ԱԳՆ-ը թվիթերյան պաշտոնական էջում գրել է, որ սուլթանության և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Սուլթանությունը ձգտում է դիվանագիտական պայմաններ ստեղծել բոլոր միջազգային և տարածաշրջանային կողմերի հետ կապերի վերականգնման ու Պաղեստինի և Իսրայելի միջև խաղաղության հասնելու աշխատանքների համար, ինչը կհանգեցնի Պաղեստինի անկախ պետության ստեղծմանը»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ իսրայելական հետախուզական «Մոսսադ» գործակալության ղեկավար Յոսսի Կոենը հայտարարել էր, թե Իսրայելը «պաշտոնական հարաբերություններ» է հաստատում Օմանի հետ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ