fbpx
Առողջապահություն

Ամերիկացի մասնագետները՝ օմիկրոնով վարակվածների վիճակի մասին

ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր շտամի՝ Օմիկրոնի ավելի քան 40 դեպք։ ԱՄՆ-ում Օմիկրոնի հետ կապված գրեթե բոլոր դեպքերը մեղմ ընթացք ունեն: Այս մասին չորեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, հայտարարել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տնօրեն Ռոշել Վալենսկին AR-ին տված հարցազրույցում։

Կորոնավիրուսի նոր տարբերակը հաստատվել է երկրի 19 նահանգներում 43 մարդու մոտ։ Հիվանդների մեծ մասը երիտասարդներ են։ Նրանց ավելի քան երեք քառորդն ամբողջությամբ պատվաստված է COVID-19-ի դեմ, իսկ մեկ երրորդն արդեն ընդունել է լրացուցիչ դեղաչափը։

Օմիկրոնով վարակվածների մոտ առավել հաճախ գրանցվում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են հազը, քթային գերարտադրությունը և հոգնածությունը։

Վալենսկին նշել է, որ մեկ հիվանդ հոսպիտալացվել է, սակայն մահվան դեպք չի գրանցվել։

Միևնույն ժամանակ, Վալենսկին նշել է, որ այս շտամի վերաբերյալ տվյալները շատ սահմանափակ են, և CDC-ն շարունակում է ուսումնասիրել, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել այն երկրի համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ