fbpx
Զինված Ուժեր

ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ուղերձով է հանդես եկել

ՀՀ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղերձով է հանդես եկել, որում ասված է․

«Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ, Ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը: Լավագույն հայորդիների հազարավոր կյանքերի և արյան գնով վաստակած մեր ազատությունն ու անկախությունը նորից վտանգված է:

Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝ Թուրքիայի բազմակողմանի աջակցությունից, չի հաշտվել 2016թ. ապրիլին Արցախում և 2020թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հետ ու կրկին պատերազմ է սանձազերծել: Պաշտպանության բանակի առաջնագծի ողջ երկայնքով ներկայումս իրականացնում է հրթիռահրետանային և ավիացիոն հարվածներ` զուգահեռ հրետակոծության ենթարկելով քաղաքացիական բնակավայրերը:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

Իմ զինակից ընկերներ.

Կոչ եմ անում, շարունակել պատվով կատարել Հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը` ապավինելով մեր կուռ բազկի զորությանը, արհամարհելով վտանգն ու թշնամուն, մարտնչելով անմնացորդ նվիրումով ու անձնազոհությամբ:

Հայոց բանակի քաջարի մարտիկներ, եկել է ժամանակը ցույց տալու Ձեր ոգու արիությունը, բազկի ուժը և անսահման ատելությունը քոչվոր ու անհայրենիք քարանձավային ցեղի մնացորդների նկատմամբ:

Դուք փառապանծ ու փառահեղ հաղթանակներ կերտած բանակի զինվորներ եք:

Լինենք արժանի հայոց զենքի և անվան փառքին:

Մեր գործն արդար է, մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայկական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի` ազատ երկրում խաղաղ ապրելու իրավունքը:

ՄԵՆՔ ՀԱՂԹԵ՛ԼՈՒ ԵՆՔ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ