fbpx
Իրավական

Opel-ը բախվել է զինակոչիկների ավտոբուսին ուղեկցող ՃՈ մեքենային, որը գլորվել է ձորը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Shamshyan.com-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Opel-ի վարորդը խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, փորձում վազանց կատարել, իսկ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում էր զինակոչիկներին:

Ավտովթարը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում՝ Երևան–Սևան-Իջևան ավտոճանապարհին։

Տեսանյութում երևում է նաև, թե ինչպես է Opel-ի ուղևորը գլուխը դուրս բերում ավտոմեքենայից, իսկ հետո բախվում է Toyota-ին, ինչի հետևանքով Toyota-ն հայտնվում է ձորում: Իսկ Toyota-ի վարորդ՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ