Գիտություն

Անիմացիոն ֆիլմ՝ Օրբելի եղբայրների մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ ԿԳՄՍՆ-ն Facebook-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որին կից գրված է․

«20-րդ դարի հայրենական և համաշխարհային գիտության մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում Ռուբեն, Լևոն, Հովսեփ Օրբելի եղբայրների գիտական գործունեությունը:

Անգնահատելի է նրանց ավանդը գիտության, մշակույթի և համամարդկային առաջընթացի մեջ: Օրբելի եղբայրների ազդեցությամբ ձևավորվել են ոչ միայն գիտական ուղղություններ, այլև կրթվել և դաստիարակվել են գիտական սերունդներ:

Օրբելի եղբայրների կյանքն ու գործունեությունը փոքրիկներին առավել մատչելի ներկայացնելու նպատակով Օրբելի եղբայրների տուն-թանգարանը նրանց համար ստեղծել է կրթական նոր ծրագիր։

Թանգարանի փոքրիկ այցելուներն աշխարհահռչակ գիտնականների գործունեությանը կարող են ծանոթանալ՝ դիտելով «Նրանք երեքն էին» անիմացիոն ֆիլմը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ