fbpx
Իրավական
14:30 19/11/2019

Օրբելի կենտրոնի փորձագետի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ եղել են լուրջ սպառնալիքներ․ ԱԱԾ

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ գոյություն են ունեցել նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

«Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «զ» ենթակետի համաձայն»,- հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «զ» ենթակետի օտարերկրացիների մուտքը Հայաստան արգելվում է, եթե գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Հովհաննիսյանը իր Facebook-ի ” target=”_blank”>էջում հայտնել էր, որ նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից մեկ շաբաթով գործուղվել էր Տաջիկստան՝ միջազգային գիտաժողովում ներկայացնելու Հայաստանը, սակայն մեկնելիս օդանավակայանի աշխատակիցը իրենից վերցրել է կացության քարտը՝ պատճառաբանելով թե համակարգիչն այն անվավեր է ճանաչում։

«Նոյեմբերի 16-ին ՀՀ վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում նրան արգելել են մուտք գործել Հայաստան՝ առանց որևէ բացատրություն տալու։ Տրանզիտային գոտում 12 ժամ պահելով առանց հաց ու ջրի՝ արտաքսեցին Ռուսաստանի Դաշնություն։

Աղբյուրը՝ News.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ