Հասարակություն

Արմեն Սարգսյանը շարունակաբար խախտել է Քաղաքացիության մասին օրենքը

Դանիել Իոննիսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել:

<<Ծանոթացեք՝ Արմեն Վարդանի Սարգսյան,

2002-ից 2007 թվականներին շարունակաբար խախտել է «Քաղաքացիության մասին» օրենքն ու ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը՝ ապօրինաբար միաժամանակ լինելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

2013 թվականին խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքն ու, նշանակվելով դեսպան, պետությունից գաղտնի է պահել իր ունեցվածքն ու եկամուտները:

2018 թվականի հունվարին համաձայնվել է Սերժ Սարգսյանի մոտ նախագահ աշխատել: Իր ինագուրացիայի ելույթի ամենամեծ հատվածը նվիրել է Սերժ Սարգսյանի գովաբանությանը:

2018 թվականի ապրիլի 17-ին հրաժարվել է դատապարտել ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակների կիրառումը և, ըստ էության, դատապարտել է հեղափոխությանը հանգեցրած ցույցերը:

2020 թվականին Սահմանադրական դատարան է ուղարկել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը և Հրայր Թովմասանին հնարավորություն տվել խանգարել կոռուպցիայի դեմ պայքարին: Օգնել է, որ երկրից թալանված փողերը գաղտնի մնան:

Այսօր էլ չստորագրելով Սահմանադրական դատարան է ուղարկել Դատական օրենսգրքի փոփոխությունները, որ կոռուպցիոներներն ու երկիրը թալանածները չկալանավորվեն ու շարունակեն ազատության մեջ մնալ>>,- ասված է գրառման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ