Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողներին շնորհել «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրեր: Պահպանելով անվտանգության կանոնները` ևս 21 տնտեսվարողի հավաստագիր ուղարկվել է փոստային կապով, հայտնում են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։
2020թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 223 տնտեսվարող: 126 հարկ վճարողի դիմում բավարարվել է, 91 դիմում մերժվել, ևս 6 դիմում ուսումնասիրության փուլում է:
Աղբյուրը հիշեցնում է, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն հարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում:
Օրինապահ հարկ վճարողների ցանկ
1. «ՎԵՆԴԱ» ՍՊԸ
2. «ԱՎՏՈՍՏՈՊ» ՍՊԸ
3. «ԴՌԱԳՍՄԱՆ ՍԹՈՐ» ՍՊԸ
4. «ԴՌԱԳՍՄԱՆ» ՍՊԸ
5. «ԻՍՏԵՅՏ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԸՆԴ ԱԴՄԻՆԻՍԹՐԵՅՇՆ ՔԱՄՓՆԻ» ՓԲԸ
6. «ԷՅ ԲԻ ՏՐԱՆՍ» ՍՊԸ
7. «ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ
8. «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ
9. «ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹ» ՍՊԸ
10. «ՍԱԿԻ ԸՆԴ ՍԱՆՍ» ՓԲԸ
11. «ԱՎԱՆԳԱՐԴ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ
12. «ԶԻԳԶԱԳ» ՍՊԸ
13. «ԱՐԱՐԱՏ-ՃԱՆՇԻՆ» ՍՊԸ
14. «ՋՈՒՆԻՈՐ ՔԼԱԲ» ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՊԸ
15. «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԱՐՏ» ՍՊԸ
16. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ
17. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲԸ
18. «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ՍՊԸ
19. «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
20. «ԳԱՋ» ՓԲԸ
21. «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ

