fbpx
Զինված Ուժեր

ORSIS ընկերությունից պատասխանել են Դավիթ Տոնոյանին

ORSIS ընկերության արտադրանքը, որով նա մասնակցել է Հայաստանի ռազմական ուժերի տապալված տենդերին, բազմիցս հաջողությամբ օգտագործվել է Հայաստանի զինծառայողների կողմից և տեղի մասնագետների մոտ հարցեր չի առաջացրել: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողներին ասել էր, որ ռուսական ORSIS ընկերության գործում առկա է «հանցավոր արարք», մանրամասները պետք է պարզի քննությունը:

«Արտադրանքի նշանակության վերաբերյալ շահարկումները միանգամայն անհիմն են: Նման հարցերը լուծվում են փորձարկումների ճանապարհով և համաձայն Մարտական-տեխնիկական բնորոշիչների պահանջների, և ոչ թե այնպիսի փորձագետների վկայակոչելով, որոնց գիտելիքները հարցեր են առաջացնում: Նշեմ, որ մեր ընկերության կողմից առաջարկվող արտադրանքը բազմիցս հաջող փորձարկումներ է անցել Հայաստանում: Վերջին անգամ դրանք փորձարկվել են 2018թ. դեկտեմբերին, և իրենց դրսևորել են լավագույն կերպով »,- ասել է ընկերության ներկայացուցիչը:

Ընկերությունում նշել են, որ Հայաստանի քննչական կոմիտեում Տոնոյանի հիշատակած «հանցավոր արարքները» հայտնաբերվել են ՝ ORSIS-ի շահերը ներկայացնող փաստաբանի դիմումի փաստով:

«Դա արվել է, քանի որ մեզնից անհիմն կերպով պահանջում են վճարում կատարել բանկային երաշխիքներով, իսկ Պաշտպանության նախարարությունն անտեսում է կատարվածի հանգամանքները պարզելուն ուղղված հանդիպման պաշտոնական հարցումները», – ասել է գործակալության զրուցակիցը:

Գրում է Aravot-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ