fbpx
Զինված Ուժեր

ORSIS-ում տեղեկություն ունեն, որ ՀՀ ՊՆ պաշտոնյաները յուրացրել են իրենց նմուշները

Մենք ստացել ենք տեղեկություններ այն մասին, որ որպես նմուշներ՝ նախարարությանը տրամադրած մեր МО-երը յուրացվել են ՀՀ ՊՆ-ի կոնկրետ պաշտոնյաների կողմից։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ORSIS ռուսական զինագործական ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ ORSIS-ին ներառել էին ՀՀ ուժային կառույցներին զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակ»-ում անմիջապես մրցույթից հետո, որի արդյունքներով ընկերությունը մի քանի միլիոն դոլարի զենք պետք է մատակարարեր Հայաստանին: ՌԴ առևտրի նախարարությունն ավելի ուշ պաշտոնական նամակ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ հայկական կողմի որոշումն անընդունելի և ոչ տրամաբանված համարելով:

Մրցույթի ձախողման գործով ՀՀ ուժային կառույցները քրեական գործ են հարուցել՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» հոդվածով:

Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ մրցույթի վերականգման գործում արդեն տարվա վերջ նկատելի է զգալի առաջընթաց:

«Դատարանի որոշմամբ ORSIS-ին հանել են Հայաստանի զենքի մատակարարների «սև ցուցակ»-ից: Սա դրական առաջընթաց է, որը թույլ է տալիս շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը և ձեռնտու է հայկական կողմի համար՝ որպես մեր վաղեմի գործընկերոջ՝ ստանալու ժամանակակից և որակյալ զենք»,-նշել է ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատանքից ազատվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ORSIS-ի հետ ստեղծված իրավիճակով պայմանավորված, սակայն հիմնական մեղավորները դեռ պատժված չեն:

«Մինչ այժմ անհայտ է, թե ինչու չկա պաշտոնական պատասխան ՀՀ ՊՆ-ի հետ հանդիպելու մեր հրավերին: Մենք ստացել ենք տեղեկություններ այն մասին, որ որպես նմուշներ՝ նախարարությանը տրամադրած մեր МО-երը յուրացվել են ՀՀ ՊՆ-ի կոնկրետ պաշտոնյաների կողմից»,- նշել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ