Սպորտ

Օսական եզրափակիչ խաղում հաղթեց Ազարենկային

Նյու Յորքում ավարտվել է թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնության կանանց մենախաղի մրցաշարը։

Եզրափակիչ խաղում հանդիպել են Նաոմի Օսական ու Վիկտորիա Ազարենկան։

Առաջին սեթում Բելառուսը ներկայացնող թենիսիստը գերազանց տեսք ուներ ու հաղթեց 6-1 հաշվով։ Երկրորդ կեսի միջնամասում Օսական կարողացավ գտնել իր խաղն ու բեկել հանդիպման ընթացքը։ 6-3 հաշվով ճապոնացի թենիսիստը կարողացավ վերցնել երկրորդ սեթը։

Վերջին և վճռորոշ սեթում  Օսական հաղթեց 6-3 հաշվով։ Այսպիսով, Օսական հաղթեց Ազարենկային 1-6, 6-3, 6-3 հաշվով ու նվաճեց կարիերայի Մեծ սաղավարտի 3-րդ մրցաշարն ու 2-րդ անգամ դա արեց US Open-ում։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ