Ժամանց
04:00 10/01/2020

«Օսկար» մրցանակաբաշխությունն այս տարի ևս կանցնի առանց հաղորդավարի

Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունն այս տարի ևս կանցնի առանց հաղորդավարի: Այս մասին հայտարարել է ABC Entertainment-ի նախագահ Քերի Բերկը։

Ինչպես փոխանցում է Reuters-ը, փետրվարի 9-ին «Օսկար»-ն այս ձևաչափով անցկացնելու որոշումը կապված է նախորդ տարվա լավ արձագանքների հետ:

Հիշեցնենք, որ 30 տարվա ընթացքում առաջին անգամ մրցանակաբաշխության արարողությունն անցկացվեց առանց հաղորդավարի, քանի որ կատակերգու Քևին Հարթը Twitter-ում իր հոմոֆոբ հրապարակումների շուրջ սկանդալի պատճառով հրաժարվել էր վարել արարողությունը:

Նրան փոխարինող չէին գտել, ինչը, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չէր փչացրել դիտումները: 2019թ.-ին «Օսկար»-ի լսարանը կազմել է 29,6 մլն մարդ:

Այս տարի ևս որոշում է կայացվել այն անցկացնել առանց հաղորդավարի, սակայն պարզ չէ՝ արդյոք դա երկրորդ անգամ բարձր դիտումներ կապահովվի, թե ոչ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ