fbpx
Հասարակություն

Օշականի 17-րդ դարի կամրջի տակ լողավազան է տեղադրվել

Օշականում 17-րդ դարում կառուցված կամրջի տակ լողավազան են տեղադրել և այն վերածել ժամանցի վայրի։

Մարինե Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սոցիալական ցանցում տարածված լուսանկարի առչնությամբ տեղեկացնում եմ գործընկերներիս, որ ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում հաշվառված Կամուրջ հուշարձանի տարածքում տեղադրված լողավազանը ապամոնտաժելու համար “Պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետին»:

Нет описания фото.

 

Նշենք, որ այս կամուրջը կառուցել է Նահապետ Եդեսացի կաթողիկոսը 1691-1706թթ.: Այն կառուցվել է Քասախ գետի վրա՝ սրբատաշ կարմիր տուֆից։ Այն համարում են հնգաթռիչք կամուրջ։

Նորոգվել է 1778թ. կաթողիկոս Սիմեոն Երևանցու կողմից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ