Սպորտ
16:30 17/12/2019

Օզիլը «բարկացրել է» Չինաստանի իշխանություններին․ նրանից պահանջում են ներողություն խնդրել

Չինաստանում դժգոհ են «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլի պահվածքից:

Ինչպես փոխանցում է The Telegraph-ը, չինական պետական ԶԼՄ-ների ներկայացուցիչները «Արսենալ»-ին զգուշացրել են, որ ակումբի վերաբերյալ հիշատակումներն արգելված կլինեն, քանի դեռ ղեկավարները ներողություն չեն խնդրել Օզիլի Twitter-ի գրառման համար:

Բացի դրանից՝ Օզիլի էջերը չինական սոցցանցերում արգելափակվել են, իսկ «M10» ֆան-ակումբը, որում ավելի քան 30 հազար մարդ կա, լուծարվել է: Չինական իշխանությունների կողմից հրահանգ է եղել նաև որոնողական համակարգերից հեռացնելու գերմանացի ֆուտբոլիստի անունը:

Հիշեցնենք՝ Օզիլը Twitter-ի գրառմամբ քննադատել էր Չինաստանի իշխանություններին՝ երկրի արևմուտքում բնակվող թյուրքալեզու ույղուրների հանդեպ կիրառվող ճնշումների համար:

Դրանից հետո Չինաստանի պետական հեռուստատեսությունը դադարեցրել էր Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջատար ակումբների՝ Լոնդոնի «Արսենալ»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի միջև կիրակի օրը կայացած խաղի ցուցադրումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ