fbpx
Աշխարհ

«Օսկարի» հավակնող դերասանի մուտքն ԱՄՆ արգելվել է

ԱՄՆ հյուպատոսարանը երեք անգամ մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել դերասան Խորխե Անտոնիո Հերրերոյին: Այս մասին հաղորդում է El Sol de Tijuana պարբերականը:
Ամենայն հավանականությամբ, դերասանին չի հաջողվի ներկա գտնվել Ամերիկյան կինոաակադեմիայի 91 -րդ «Օսկար» մրցանակաբաշխությանը: Ինչպես պատմել է դերասանը, իրեն մերժել են մուտքի արտոնագիր տալ՝ կասկածելով, որ Հերրերոն մտադիր է ԱՄՆ-ում աշխատանք փնտրել: Մեքսիկացի դերասանն ԱՄՆ հյուպատոսարանի հետ բանակցություններն անվանել է «անմոռանալի պատկեր»:

Հիշեցնենք՝ նա խաղացել է «Ռոմա» ֆիլմում գլխավոր դերակատարի՝ Ֆերմանի սիրեկանի դերում: Ֆիլմն առաջադրված է բազմաթիվ անվանակարգերում:

ԱՄՆ-ն առաջին անգամ չէ, որ մերժում է այս դերասանին մուտքի արտոնագիր տրամադել:

«Օսկարի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին, Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ