fbpx
Ժամանց

Ամերիկյան կինոակադեմիան ներկայացրել է Օսկար-ի հավակնորդների կարճ ցուցակը

Ամերիկյան կինոակադեմիան ներկայացրել է «Օսկար»-ի 95-րդ մրցանակաբաշխության հավակնորդներին՝ տասը անվանակարգերում: Ցուցակը հրապարակել են մի շարք արտասահմանյան լրատվամիջոցներ, այդ թվում՝ The Hollywood Reporter-ը։

Ընդհանուր առմամբ անվանակարգերում ընդգրկվել է 144 ֆիլմ, որոնցից միայն 15-ն են ընդգրկվել կարճ ցուցակում, իսկ հետագայում այդ թիվը կկրճատվի և կհասնի հինգի։ Հավակնորդների թվում են Մարգարեթ Բրաունի «Սերունդը» վավերագրական ֆիլմը, որը պատմում է աֆրիկացի ստրուկների ժառանգների մասին, Սառա Դոսայի «Սիրո հրաբուխը», ինչպես նաև Բրետա Մորգենի «Դևիդ Բոուի․ Moonage Daydream»-ը։

Հրապարակվել են նաև «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգի հավակնորդների անունները։ Բացի այդ, «Օսկարի» հավակնորդները ներկայացված են «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ», «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն երգ», «Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ձայն», «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգերում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ